Գրանիտ Հական՝ Ռումինիա – Շվեյցարիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


00:30 , 16 հունիս, 2016

Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականները խփելով 1-ական գնդակ, չկարողացան որոշել հաղթողին:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Շվեյցարիայի հավաքականի խաղացող Գրանիտ Հական: Այդ մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Ալբանիա հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին: