23:04 , 15 հունիս, 2016
Օռլանդոյի ահաբեկչությունից հետո, որտեղ զոհվել է 49 մարդ, ամերիկացիների կեսից ավելին աջակցում են ողջ երկրի տարածքում ինքնաձիգ զենք կրելու արգելք մտցնելուն, վկայում է CBSNews հեռուստաալիքի հարցումը:
Հարցման ընթացքում պարզվել է, որ Օռլանդոյի արյունահեղությունից հետո ամերիկացիների 57%-ը կողմ են հանդես եկել զենքի արգելմանը: Արգելքին դեմ են արտահայտվել 38%-ը:
Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին այդ արգելքին աջակցել են ԱՄՆ քաղաքացիների 44%-ը, միևնույն ժամանակ, երբ 50%-ը բացասաբար են վերաբերվել նման նախաձեռնությանը: