Քերրին ու Զարիֆը քննարկել են Սիրիայի հարցը


22:42 , 15 հունիս, 2016

GTY_mohammad_javad_zarif_john_kerry_jt_131124_16x9_992Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը քննարկել են գործողությունների համապարփակ ծրագրի իրականացումը (JCPOA), Սիրիայում տիրող իրավիճակն ու Իրանում անհետ կորած կամ ձերբակալված ամերիկացիների հարցը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Պետքարտուղար Քերրին Օսլոյում հանդիպել է իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ: Կողմերը քննարկել են JCPOA-ի իրականացման ընթացքը, այդ թվում՝ պատժամիջոցների թեթեւացման եւ բանկային համակարգի հետ կապված հարցեր»,- ասված է պետքարտուղարության հայտարարությունում:

«ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Սիրիայի իրավիճակը, պետքարտուղարն ընդգծել է մարդասիրական օգնության լիարժեք հասանելիության եւ ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը: Պետքարտուղարը բարձրացրել է նաեւ Իրանում անհետ կորած կամ ձերբակալված ամերիկացիների հարցը»,- հայտարարությունից մեջբերում է ՌԻԱ Նովոստին: