Կարծում եմ` Պարույր Հայրիկյանը պետք է զոհի իրեն հանուն մեր պետության և հանի թեկնածությունը


23:42 , 1 փետրվար, 2013

Պարույր Հայրիկյանը ազգային գործիչ է, ով իր կյանքը նվիրել է Հայաստանի անկախության պայքարին: Կարծում եմ՝ այս անգամ ևս նա պետք է զոհի իրեն հանուն մեր ՊԵՏՈւԹՅԱՆ և հանի իր թեկնածությունը` թույլ չտալով, որպեսզի մեր ՊԵՏՈւԹՅԱՆ վարկանիշը տուժի: Ես հավատում եմ, որ Հայրիկյանը կկայացնի ՀԱՅԱՍՏԱՆԻ շահերից բխող որոշում: