Անդառնալի է Վլադիմիր Ենգիբարյանի մահը հայկական մարզաշխարհի համար. Հրաչյա Ռոստոմյան


23:37 , 1 փետրվար, 2013

Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ ավագ ընկեր, լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Անդառնալի է նրա մահը հայկական մարզաշխարհի համար: Իր մեջ կրելով մարզիկին բնորոշ արդարամտությունը և օժտված լինելով մարդկային մեծ արժանիքներով՝ նա հասել է մարզիկի համար բարձրագույն տիտղոսին՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Հայ ազգը մշտապես երախտապարտ է լինելու նրան մարզական այդ մեծ նվաճման համար:
Անկեղծորեն ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքի բոլոր անդամներին, հայտնում նրանց իմ զորակցությունը և ցանկանում հոգու արիություն ու կամք՝ դիմակայելու կորստի անսահման ցավին: