«Մեզ չհաջողվեց կնքել նոր պայմանագիր Մխիթարյանի հետ». Վատցկե


18:44 , 15 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս Վատցկեն Blid-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մեզ չհաջողվեց կնքել նոր պայմանագիր Մխիթարյանի հետ, չնայած 4 ամիս տևած բանակցություններին»,- նշել է Վատցկեն:

Վատցկեն նշել է նաև, որ Մխիթարյանը չի երկարաձգել պայմանագիրը, բայց դա չի նշանակում, որ նա հեռանում է ժամանակից շուտ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: