Արքայազն Ուիլյամի լուսանկարը կհայտնվի նույնասեռականների ամսագրի շապիկին


19:06 , 15 հունիս, 2016

willamAraratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի լուսանկարները կհայտնվեն գեյերի մասին բրիտանական հայտնի Attitude ամսագրի շապիկին, հայտնում է НТВ հեռուստաալիքը:

Արքայազն Ուիլյամն այդ ամսագրի համար լուսանկարվելու ցանկության մասին հայտնել է ամսագրի աշխատակիցներից մեկին։ Դա եղել է այն ժամանակ, երբ նա այցելել է Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։

Ամսագիրը տպագրվում է 60 հազար օրինակով, որի շապիկին հայտնվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, դերասան Բրեդ Փիթը, քաղաքական գործիչ Դևվիդ Քեմերոնը։