17:19 , 15 հունիս, 2016
Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները բարձր են գնահատում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը փոքրամասնությունների նկատմամբ և հույս ունեն, որ նա կարող է փոխել կուսակցության դիրքորոշումը ԼԳԲՏ հանրության նկատմամբ։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Հանրապետականներն այնքան երկար ժամանակ նույնիսկ չեն օգտագործել ԼԳԲՏ-հանրություն բառակապակցությունը, և հանկարծ Հանրապետական կուսակցությունից հավանական թեկնածուն ոչ միայն օգտագործում է այն, այլև ուղիղ աջակցություն հայտնում»,- հայտնել է Գրեգ Անջելոն՝ Log Cabin Republicans միության ղեկավարը։
«Շնորհակալություն ԼԳԲՏ-հանրությանը։ Ես կպայքարեմ Ձեզ համար, քանի դեռ Հիլարին երկիր է ուղարկում ավելի ու ավելի շատ մարդկանց, ովքեր ոտնձգություն են իրականացնում Ձեր համոզմունքների ու ազատության նկատմամբ»,- գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում Օռլանդոյի գեյ-ակումբի վրա կատարված հարձակումից հետո։