18:16 , 15 հունիս, 2016
168.am-ը գրում է.
Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է Եվրո 2016-ի ընթացքում խստացված հսկողությունը երկրպագուների նկատմամբ: Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլասերները: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող ֆուտբոլասերներին: Անկարգությունները ուղեկցվել են նաև երկրպագուների միջև ընդհարումներով: Կա տեղեկություն, որ ծեծկռտուքի արդյունքում տուժել է 9 ֆուտբոլասեր: Այս մասին հաղորդում է «L’Equipe»-ն:
Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների միջև հանդիպումը կայանալու է Ֆրանսիայի Նիս քաղաքում: Ավելի վաղ անկարգությունների համար պատժվել էին ռուս երկրպագուները: