Ռուսաստանը չի ներքաշվի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ հակամարտության մեջ. Լավրով


16:18 , 15 հունիս, 2016

1439410709Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանը չի ներքաշվի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ պարտադրվող հակամարտության մեջ և կարող է ցանկացած պայմաններում ապահովել իր և իր քաղաքացիների անվտանգությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Բրիկսում, Շանհայի համագործակության կազմակերպությունում, Մեծ քսանյակում և այլ բազմակողմ ձևաչափերում մենք առաջ ենք տանում միավորող օրակարգ` ապահովելով համաշխարհային քաղաքականության հավասարակշռությունը: Մենք բաց ենք բոլոր պետությունների և նրանց միավորումների հետ իրավահավասար, փոխշահավետ համագործակցության զարգացման առջև: Միաժամանակ ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ ցանկացած պայմաններում մենք կապահովենք մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով` շարունակվում են Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները, հակառուսական արշավը, որը նպատակ ունի ստիպել Ռուսաստանին հրաժարվել «աշխարհակարգի հարցում սկզբունքային բարոյական մոտեցումներից»: Լավրովը վստահ է, որ փորձ է արվում «խաթարել ռուսական դիրքերը էներգառեսուրսների և զենքի շուկայում»: