15:58 , 15 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստի օրակարգի համաձայն դիտարկվել է շուրջ 20 հարց` բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործման ուղղությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, քննարկել և առաջարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը ներկայացնել օդատիեզերային պաշտպանության հայեցակարգի նախագիծը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ