14:04 , 15 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, հայտնում է РИА Новости-ն:
«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես և մեր երկրների միջև մնացած ողջ համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության և 2016 թվականի համագործակցության պլանի մասին՝ այն բավական խիտ է»,- ասել է Շոյգուն:
«Ես կարծում եմ, որ կա աճի և զարգացման համար պոտենցիալ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Հանդիպման ընթացքում երկու նախարարները նաև քննարկել են միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում: