Անկարայի հռետորաբանությունը փոխվում է Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում


14:11 , 15 հունիս, 2016
Պաշտոնական Անկարայի հռետորաբանությունը փոխվում է Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Անկարայից մի քանի դրական ուղերձներ հղվեցին Մոսկվային, այդ թվում` Թուրքիայի նախագահի և վարչապետի շնորհավորական նամակները Մոսկվային: Թուրքական իշխանամետ պարբերականներից մեկը գրել է Անկարայի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ իրականացվելիք լատենտային քայլերի ու գործողությունների մասին` նշելով, որ Թուրքիան պատրաստվում է «կուլիսային դիվանագիտության»: Ի դեպ, Անկարան փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հասնել առանց միջնորդների ծառայությունների, իսկ Ադրբեջանն իրեն ամեն կերպ ջանում է ներկայացնել որպես «հրաշալի դերակատար» այդ հարցում: