Ռաֆայել Վահանյանը եզրափակեց լավագույն եռյակը


13:10 , 15 հունիս, 2016

Հայտնի դարձան Եվրոպայի վետերանների 16-րդ առաջնության հաղթողների և մրցանակակիրների անունները: 50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց Զուրաբ Ստուրուան: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Գեորգի Բագատուրովին, իսկ Ռաֆայել Վահանյանը գրավեց երրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

50+ վետերան կանանց չեմպիոն հռչակվեց Գալինա Ստրուտինսկայան, Ցիալա Կասոշվիլին դարձավ երկրորդը, իսկ Սվետլանա Մեդնիկովան արժանացավ բրոնզե մեդալի:

65 տարեկանից բարձր տարիքային խմբում Եվրոպայի վետերանների չեմպիոնի կոչումը նվաճեց Վալենտին Բոգդանովը, Վիկտոր Կուպրեյչիկը դարձավ փոխչեմպիոն, իսկ Բենտ Սորենսենը գրավեց երրորդ տեղը:

65+ կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին, ով մրցաշարն անցավ առանց պարտության և վաստակեց 6 միավոր: Լյուբա Կուզնեցովան դարձավ արծաթե, իսկ Թամար Խմիադաշվիլին՝ բրոնզե մեդալակիր: