Հարավային Օսեթիայում չեն բացառում Հայոց Ցեղասպանության ճանաչումը


12:32 , 15 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հարավային Օսեթիայի խորհրդարանն առաջիկայում կքննարկի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

«Հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ճանաչումը օրենսդիր մարմնում քննարկեվել է դեռ նախորդ տարի, սակայն հայկական համայնքի կողմից պաշտոնական դիմում խորհրդարանը ստացել է երեքշաբթի օրը»,-«Ինտերֆաքս»  գործակալությանը հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Հարցը կքննարկվի առաջիկա նստաշրջանում, այն կներկայացվի Օրենսդրության, օրինականության ու տեղական ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Օլեսեյ Կոչիևի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ