12:26 , 15 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է նախօրեին Իսլանդիայի հավաքականի հետ կայացած հանդիպումը, որն ավարտվել է ոչ- ոքի` 1:1 հաշվով: Նա նշել է, որ հիասթափված է խաղի արդյունքներով, հայտնում է Korrespondent-ը:
«Մենք շատ էինք ձգտում հաղթել այս խաղում, իսկ Իսլանդիան ոչինչ չէր անում: Նրանք ամբողջ խաղի ընթացքում երկու պահ են ստեղծել և մեկ գոլ խփել: Նրանք ավտոբուս էին կանգնեցրել դարպասների դիմաց, և նման թիմերին գոլ խփելը շատ բարդ է: Սակայն սա միայն սկիզբն է: Նայեք այլ թիմերին, օրինակ, Իսպանիային, Ֆրանսիային, նրանք նույնպես բարդ սկիզբ են ունեցել:
Մենք բացառություն չէինք, սակայն վստահ ենք, որ կհաղթենք մեր հաջորդ խաղում: Այս գիշերը իսլանդացիների համար երջանիկ գիշեր էր: Նրանք ոչինչ չարեցին, միայն պաշտպանվում էին: Ինձ զարմացրել է այն, որ իսլանդացիները այդպես տոնում էին ոչ-ոքի արդյունքը: Դա շշմեցուցիչ է, կարծես նրանք հաղթել են Եվրոպայի առաջնությունը»,- նշել է Ռոնալդուն: