ՈՒԵՖԱ-ն պատասխանել է Բլատտերին


11:48 , 15 հունիս, 2016

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը պատասխանել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերի այն հայտարարությանը, որ նա ականատես է եղել եվրոպական ակումբային մրցաշարերի վիճակահանությունների կեղծմանը:

«Հայտարարությունն այն մասին, որ Բլատտերը վիճակահանությունների մեջ կեղծիքներ է տեսել, աբսուրդ են: Այստեղ մեկնաբանելու բան չկա»,- հայտարարել են ՈՒԵՖԱ-ում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլատտերը որակազրկվել է 6 տարով: