Դիսնեյլենդում 2-ամյա երեխան ընկել է ալիգատորի վանդակի մեջ


11:30 , 15 հունիս, 2016

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իրավապահները փնտրում են 2-ամյա երեխային, ում «Դիսնեյլենդի» տարածքում գտնվող Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու ջուրն է քաշել-տարել ալիգատորը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Շերիֆի ներկայացուցիչ Ռոզա Սիլվան մանրամասնել է, որ գիշատիչը փոքրիկին ջուրն է տարել «Seven Seas Lagoon» կոչվող ատրակցիոնի մոտից:

Հայտնի է, որ տղա երեխան ջրի մոտ խաղալիս է եղել, երբ անսպասելիորեն հայտնվել է մոտ 3 մետրանոց ալիգատորը:

Հայրը, տեսնելով, որ երեխան գիշատչի երախում է, ջուրն է նետվել, որպեսզի ազատի փոքրիկին: Նրան է հետևել կինը, սակայն ծնողներին չի հաջողվել հետ բերել տղային: