11:14 , 15 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Ախլաթյան ու Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավար արտահերթ ընտրություններ են նշանակվել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ Ախլաթյան ու Դարբաս համայնքների ղեկավարները՝ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը, զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով. նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին:
Նրանք իրենց ընկերների հետ որպես կամավոր մեկնում էին դիրքեր՝ սատարելու զինվորներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ