Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով


09:48 , 15 հունիս, 2016

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝  2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              9.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          22.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում: