Շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ


09:40 , 15 հունիս, 2016
Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: