Ոստիկանությունը Մոսկվայի հինգ կայարաններում ստուգում է պայթյունի մասին ահազանգերը


06:59 , 15 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում  Կազանի, Լենինգրադի, Յարոսլավի, Կուրսկի և Բելառուսի կայարաններում այն բանից հետո, երբ պայթյունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվել՝ հաղորդում է TASS-ը, հղում անելով իրավապահ մարմիններին։

«Ոստիկանները ստուգում են պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- հայտարարել է աղբյուրը։

Ներկա պահին ընթանում է մարդկանց տարհանում։ Հինգ կայարաններից տարհանվել է ավելի քան 1200 մարդ։ Ոստիկանները ստուգում են կայարանների տարածքը։