Ֆրանսիայում տղամարդը դանակով հարվածել է աղջկան՝ ցանկանալով «զոհ մատուցել» ռամադանի ժամանակ


06:34 , 15 հունիս, 2016

Ֆրանսիայի հարավային Ռեն քաղաքի բնակչուհին ենթարկվել է դանակով զինված տղամարդու հարձակմանը: AFP գործակալության տեղեկատվությամբ՝ չարագործը իր իսկ խոսքերով իբր ցանկացել է «զոհ մատուցել» մուսուլմանների համար ռամադամ սուրբ ամսվա ընթացքում:

19-ամյա աղջիկը ստացել է դանակի 3 հարված՝ 2-ը ձեռքին, մեկը փորին: «Ընդհանուր առմամբ նրա կյանքին չպետք է ոչինչ սպառնա»,- իրադրությունը մեկնաբանել է Ռենի դատախազ Նիկոլյա Ժակեն: Չարագործը տեղում ձերբակալվել է:

Դատախազության տվյալներով՝ խոսքը վերաբերվում է հոգեպես անհավասարակշռված 32-ամյա տղամարդուն: «Նա մի քանի անգամ բուժվել է հոգեբուժարանում»,- նշել է դատախազը: