Օռլանդոյի ահաբեկչի կինը տեղյակ է եղել, թե ինչ է ամուսինը պատրաստվում անել


04:53 , 15 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Օռլանդոյի ահաբեկչի կինը՝ Նուռ Սալմանը տեղյակ է եղել, որ ամուսինը նախապատրաստվում է ահաբեկչություն իրականացնել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Նրա տվյալներով, իշխանությունները մեծ թվով ժյուրի են հավաքել, որը պետք է որոշի ինչ մեղադրանք ներկայացնել ահաբեկչի կնոջը։ Ավելի վաղ հաղորդվում էր՝ Նուռ Սալմանը ընդունել է, որ ամուսնու հետ մեկնել է գեյ-ակումբ, ինչպես նաև Disney World ժամացնի այգի, որը նույնպես ահաբեկչության հավանական վայր էր համարվում։  

NBC-ի հաղորդմամբ՝ Սալմանը պատմել է, որ ամուսնու հետ է եղել նաև այն ժամանակ, երբ վերջինս փամփուշտներ էր գնել։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Օռլանդոյի ակումբներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 49 մարդ է զոհվել և 53-ը վիրավոր է։ Հարձակվողը Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինն էր։