Արքայազն Ուիլյամը կհայտնվի առաջատար գեյ-պարբերականի հաջորդ համարում


04:19 , 15 հունիս, 2016

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտարարել է, որ կհայտնվի առաջատար գեյ-պարբերականի հաջորդ համարում, հայտնում է Attitude-ն:

Նա այդ մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատուն այցի ժամանակ, որտեղ կնոջ՝ Քեյթի հետ իրենց ցավակցությունն են հայտնել Օռլանդոյի գիշերային ակումբի զոհերի կապակցությամբ:

Կհայտնվի՞ արդյոք արքայազնը պարբերականի շապիկին և ի՞նչ քանակի հագուստ կլինի նրա հագին, դեռևս անհայտ է:

Տարբեր ժամանակներ պարբերականի շապիկին հայտնվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես Թոնի Բլերը, Դենիել Ռեդքլիֆը, Մադոննան, Դևիդ Քեմերոնը, Դևիդ Բեքհեմը և ուրիշներ: