Չինուհին ապագա ամուսնու մանկական լուսանկարում պատահաբար նկատել է իր մայրիկին (լուսանկար)


02:41 , 15 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերում ճակատագիր ասվածին, կարող են փոխել իրենց կարծիքը այս պատմությանը ծանոթանալով, որը ներկայացնում է The Independent-ը: 

Չինաստանում բնակվող զույգը որոշել էր լուսանկարներ ընտրել իրենց գալիք հարսանյաց արարողության ժամանակ ցուցադրելու համար, երբ պատահաբար գտնում են ապագա ամուսնու լուսանկարներից մեկը, որում պատկերված է եղել նաև ապագա կնոջ մայրը: 

Ինչպես հայտնում է պարբերականը`14-ամյա Չժանը լուսանկարվել էր 2000 թվականին` Մեծ Բուդդայի արձանին այցելած ժամանակ: Այդ նույն լուսանկարի հետին պլանում պատկերվել է նաև նրա հարսնացուի` Յիքինի մայրը: 

Ինչպես պարզվել է՝ երկու ընտանիքները 15 տարի առաջ նույն զբոսաշրջային ավտոբուսով են ճամփորդել և հանդիպել միմյանց: