00:35 , 15 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն եւ Ադրբեջանն իրենց ավիափոխադրողների համար «բաց երկնքի» ռեժիմի մասին համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, տրանսպորտի եւ առեւտրի նախարարությունները հայտարարել են, որ հունիսի 14-ին ԱՄՆ-ն եւ Ադրբեջանն ավարտել են դիվանագիտական նոտաների փոխանակումը, ինչից հետո ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 6-ին ստորագրված «բաց երկնքի» մասին հաաձայնագիրը»,- պետքարտուղարության հաղորդագրությունն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: