00:03 , 15 հունիս, 2016
Լեգենդար Ռոբերտ դե Նիրոն կմասնակցի ռեժիսոր Թիմ Հիլի «Պատերազմ պապիկի հետ» կատակերգությանը, հայտնում է Rosbalt-ը:
Ֆիլմի սցենարը հիմնված է Ռոբերտ Քիմեր Սմիթի համանուն վեպի վրա: Այնտեղ պատմվում է Փիթեր անունով տղայի մասին, որը շատ է սիրում իր սենյակը: Նա սիրում է նաև իր պապիկին: Սակայն նրանց հարաբերությունները փչանում են, երբ պապիկը այրիանում է և տեղափոխվում ապրելու նրանց տանը: