Տեխասում Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած անձը սպանվել է


23:45 , 14 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքի Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած և պատանդ վերցնելու մեջ կասկածվող զինված անձը սպանվել է ոստիկանական գործողությունների ընթացքում: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` քաղաքի ոստիկանությանը վկայակոչելով, պատանդները այժմ անվտանգ են: Ոստիկաններից երկուսը վիրավորվել են: 

Լրատվամիջոցների հաղորդմամբ` սուպերմարկետի մոտակա փողոցները փակված են եղել, իսկ շենքը տարհանվել է:  

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` անհայտ զինված անձը կրակ էր բացել խոշորագույն ցանցի կենտրոններից մեկում: