ՆԱՏՕ-ն կընդլայնի ռազմական ներկայությունը Սեւծովյան տարածաշրջանում


23:37 , 14 հունիս, 2016

nato-flagsAraratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել ընդլայնել ռազմական ներկայությունը Սեւծովյան տարածաշրջանում: Այս մասին հունիսի 14-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա նշել է, որ այդ ուղղությամբ արդեն շատ բան է արվել՝ ներառյալ օդային պարեկության ընդլայնումը:

«Այսօր մենք հաստատեցինք Ռումինիայի տարածքում բազմազգ բրիգադի ստեղծման մասին այդ երկրի առաջարկը, եւ մենք կշարունակենք հավասարակշռված այլ միջոցներ ձեռնարկել՝ հարավ-արեւելյան ուղղությամբ ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Ստոլտենբերգը: