Այս խորհուրդները կօգնեն խուսափել որովայնի շրջանի ճարպերից


23:21 , 14 հունիս, 2016

Այս խորհուրդները կօգնեն խուսափել որովայնի շրջանի ճարպերիցBarometer.am-ը գրում է.

Ներկայացնում ենք այն գլխավոր կետերը, որոնց հետևելով հարթ որովայն կունենաք.

1.Մի կերեք սկսած՝ "քնելուց 3 ժամ առաջ"-ից, պառկեք թեթև քաղցածության զգացումով:

2.Միշտ՝ այդ թվում ուտելուց հետո դուք պետք է թեթևության զգացում ունենաք, այիսնքն՝ երբեք չափից շատ մի կերեք:

3.Կերեք ավելի քիչ, բայց ավելի որակով՝ առողջ սնվեք:

4.Քնելուց առաջ շատ ջուր կամ այլ հեղուկներ մի խմեք:

5.Հիշեք, որ որովայնի ճարպերին նպաստող "ամենավտանգավորը" ճարպ+ածխաջուր միացություններն են, օրինակ՝ հաց և կարագ կամ թխվածքաբլիթներ:

6.Մի մոռացեք ֆիզիկական վարժությունների ու մարզումների մասին:

Առողջ եղե՛ք: