21:52 , 14 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Վենեսուելայի կառավարությանն ազատ արձակել քաղբանտարկյալներին և կրճատել ապրանքների դեֆիցիտը երկրում:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ը:
Դոմինիկյան հանրապետությունում Ամերիկյան պետությունների կազմակերպության նիստի ընթացքում Քերին Վենեսուելայում տիրող իրավիճակը «խիստ մտահոգիչ» է անվանել ու դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, հարգել խոսքի ազատությունն ու կրճատել երկրում պարենային ապրանքների դեֆիցիտը»: