Օֆելյա Համբարձումյանի վերջին հանգրվանը` Կոմիտասի անվան պանթեոնում


21:46 , 14 հունիս, 2016

 Օֆելյա Համբարձումյանի վերջին հանգրվանը` Կոմիտասի անվան պանթեոնումYerkir.am-ը գրում է.

Ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում: 
Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։
Երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 16-ին ժամը 12:00-14:00, Արամ Խաչատրյան համերգասրահից: Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին առավոտյան 91 տարեկանում: