22:36 , 14 հունիս, 2016
Մսից ժամանակավորապես հրաժարվելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և ամրացնում է սրտանոթային համակարգը ցանկացած դեղից ավելի լավ: Պաս պահող մարդկանց մոտ մի քանի անգամ ավելի քիչ է հանդիպում կաթված կամ ինֆարկտ, հայտնում է newsyou.info-ն:
Միաժամանակ, պարտադիր չէ ամբողջությամբ դառնալ բուսակեր: Բավարար է պահպանել պաս: Օգտակար է ավելի շատ ուտել ֆոլաթթու պարունակող բանջարեղեն: Դրանց թվում են կանաչ տերևներով թարմ բույսերը` կաղամբը, սալաթը, սպանախը և այլն: Ֆոլաթթվի պարբերաբար ընդունումը օրգանիզմին պաշտպանում է անոթների խցանումից, ինֆարկտից, կաթվածից և նպաստում է աթերոսկլերոզի կանխմանը: Օգտակար են նաև ոչ ճարպոտ ձկները, լոբազգիները, կաթնաշոռը, մասուրի եփուկը, կանաչ թեյը և այլն: