Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ


17:49 , 14 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) փակ քվեարկության միջոցով Հայաստանը ընտրել է որպես Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ: Հայաստանից բացի, փոխնախագահ են դարձել ևս 20 երկիր:

Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրների շարքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ երկրների շարքում Արևմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան և Գերմանիան: 21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ: