17:42 , 14 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքական արմատներով Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, հայտնում է Deutsche Welle-ն:
Նա կոչ է արել արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա, քանի որ նա Թուրքիայում հանդես է եկել Գերմանիայի խորհրդարանի անդամների դեմ բռնություն գործադրելու կոչով:
Գերմանիայում ծնված Դագդելենը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո իր համար նշանակել են 100.000 եվրո (112.000 դոլար) գլխագին: Նշվում է, որ Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորները շարունակում են սպառնալիքներ ստանալ: Նրանք գտնվում են ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ: