16:36 , 14 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Առաջիկա կիրակի օրը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում նախատեսված է անցկացնել ԼԳԲՏԻ ((լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) ) համայնքի ներկայացուցիչներին աջակցող երթ:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ «Մուսուլման Անատոլիայի երիտասարդներ» (MAG) անվամբ հայտնի խումբը կոչ է արել բոյկոտել այդ երթը:
MAG -ի ներկայացուցիչները հատուկ պաստառներ են նախապատրաստել՝ կոչ անելով բոլորին միանալ այլասերվածության դեմ իրենց պայքարին: Երթինիրենց հակազդեցությունը ցուցաբերելու նպատակով խումբը նախատեսում է կիրակի օրը հավաքվել Թաքսիմում: