15:46 , 14 հունիս, 2016
Ֆրանսիական արհմիությունները շարունակում են ամբողջ երկրով մեկ գործադուլները՝ չնայած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացմանը։ Ինչպես հայտնի է դարձել, ցույցերին միացել է Էյֆելյան աշտարակի անձնակազմը։ Արդյունքում Փարիզի գլխավոր տեսարժան վայրը փակ կլինի ողջ օրը ացելության համար՝ հայտնում է TASS գործակալությունը։
Մոտ ժամանակներս ֆրանսիական մայրաքաղաքում, ինչպես նաև այլ խոշոր քաղաքներում տեղի կունենան բողոքի զանգվածային ակցիաներ։ Ինչպես հաստատում են խոշորագույն ազգային արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ցույցերը տեղի կունենան՝ չնայած Եվրո- 2016-ի կազմակերպման բարդությունների հետ։
«Կառավարությանը դա չի վախեցնում»,- հայտարարել է վարչապետ Մանուել Վալսը։ «Մենք չենք պատրաստվում ընկրկել»,- ասել է նա։
Ֆրանսիական արհմիությունները պահանջում են իշխանություններից հրաժարվել աշխատանքային վիճելի բարեփոխումից, որը տարվա սկզբին ներկայացրել է նախարարների կաբինետը։ Բարեփոխումը նախատեսում է զբաղվածության շուկայի լայն ազատականացում։