Ռուսաստանին՝ Մերձբալթիկայի սահմանների մոտ կզսպի ՆԱՏՕ-ի չորս գումարտակ. Independent


15:12 , 14 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս հազար զինծառայողներ ուղարկելուն: Այդ մասին հաղորդում է The Independent-ը:

Բրիտանիական թերթը նշում է, որ մամուլի ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի հիշատակել Ռուսաստանին, սակայն այդ տարածաշրջանում զորքերի տեղակայման պատճառներն ակնհայտ էին:

Նա նաև նշել է, որ չորս գումարտակների տեղակայումն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում «պարզ հասկացնել կտա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել ցանկացած դաշնակցին»: