Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է


14:46 , 14 հունիս, 2016

981Araratnews.am-ը գրում է.

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը առավելության է հասել վրացի մարզկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակչում զիջել է ռուս մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:

Մինչ այդ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ նվաճել էին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ:

Եզրափակիչ մենամարտը կկայանա հունիսի 14-ին, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: