Թուրքիայում ԵՄ դեսպանը հրաժարական է ներկայացրել


14:28 , 14 հունիս, 2016

maxresdefaultAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում Եվրամիության դեսպան Հանսյորգ Հաբերը հրաժարական է ներկայացրել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

Դրա մասին հայտարարել է Անկարայում Եվրամիության առաքելության պաշտոնական ներկայացուցչությունը: Հաբերը նախորդ ամիս կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, քանի որ քննադատել էր ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագիրը: