Չի կարելի համեմատել Ռոնալդուին Մեսսիի հետ. Լեոն լավագույնն է. Բլատեր


13:46 , 14 հունիս, 2016

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է, թե ինչպես է աջակցել Լիոնել Մեսսիին աշխարհի առաջնության ժամանակ:

Արգենտինայի ընտրանին եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին: Մեսսին ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

«Մեսսին գնում էր և կրկնում. «Լավագույնն եմ, բայց չեմպիոն չեմ: Ասացի նրան, որ նա լավագույնն է ոչ միայն այդ մրցաշարում, այլ նաև ընդհանրապես ամբողջ աշխարհում:

Կարծում եմ՝ Մեսսիին չի կարելի համեմատել Ռոնալդուի հետ: Լեոն լավագույնն է: Նա օրինակելի է: Բացի այդ նաև հիանալի անձնավորություն է»,- Sport-ը մեջբերում է Բլատերի խոսքերը: