Բերման են ենթարկվել մոտ 3 տասնյակ գողություններ կատարելու մեջ կասկածվողներ


12:56 , 14 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայաողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շ. Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Ն.Հարությունյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ, նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ