Մեկ շաբաթում մայրաքաղաքում ծնվել է 454 երեխա
11:00 , 14 հունիս, 2016
Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 454 երեխա՝ 243 տղա, 211 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41881 քաղաքացի: