Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից


08:31 , 14 հունիս, 2016

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը, ցուցաբերելով զսպվածություն, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: