ԻՊ-ը ստանձնել է Փարիզում ոստիկանի սպանության պատասխանատվությունը


06:49 , 14 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ստանձնել են Փարիզի արվարձանում ոստիկանի սպանության պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը։

Amaq լրատվական գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ ԻՊ գրոհայինը սպանել է Մյուրոյի կոմունայի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին և նրա կնոջը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզում ոստիկանի մարդասպանը ԻՊ անդամ է։