00:46 , 14 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Իրաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր 546 զինյալների, որոնք փորձել են խաղաղ բնակիչների անվան տակ լքել Էլ-Ֆալուջա քաղաքը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Անբար նահանգի ոստիկանները հայտնել են, որ ծայրահեղականները օգտվել են քաղաքացիական բնակչության տարհանման գործողությունից: Ահաբեկչության մեջ կասկածվողները կեղծ փաստաթղթեր են օգտագործել:
Կառավարական ուժերը ստուգում են քաղաքից տարհանվող դեռահասներին ու տղամարդկանց, նրանք հաճախ մի քանի ժամ հարցաքննվում են:
Քաղաքի կենտրոնում այս պահին մնացել է 50 հազար մարդ, որոնք չեն կարողանում դուրս գալ: Հունիսի 11-ին իրաքյան բանակը Էլ-Ֆալուջայում միջանցք է բացել, որը հազարավոր մարդկանց թույլ է տվել դուրս գալ քաղաքից: