Օբյեկտիվ հիմքերի պատճառով հայ հանրության մեջ հակառուսական տրամադրություններ կան. սոցիոլոգ


23:08 , 13 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմից հետո Հայաստանում նկատվում են հակառուսական տրամադրություններ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ տվյալ թեմայով հարցումներ չի անցկացրել, բայց իր տպավորությամբ, լրատվամիջոցների ուսումնասիրության արդյունքում, միանշանակ, անկասկած կարելի է ասել, որ հակառուսական տրամադրություններ կան:

«Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին: Սա ամենամեծ պատճառն է, որը վրդովեցրել է հայ հանրությանը: Ընդունված չէ հակամարտող կողմերին հարձակողական զենք վաճառել, բայց Ռուսաստանը դա արել է: Այսինքն, օբյեկտիվ հիմքեր կան դժգոհելու, որոնք հանգեցրին հակառուսական տրամադրության սրացմանը»,-նշեց սոցիոլոգը: