22:06 , 13 հունիս, 2016
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով Չեխիայի ընտրանու հետ կայացած խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, խոսել է «Եվրո 2016»-ը հաղթանակով մեկնարկելու կարևորության մասին:
«Այս հաղթանակը մեզ հանգստություն կներշնչի: Իսպանիայի հավաքականի համար շատ կարևոր էր «Եվրո 2016»-ում մրցելույթները հաղթանակով մեկնարկելը», – ասել է Ինիեստան:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայացած Իսպանիա – Չեխիա հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով՝ հոգուտ իսպանացիների: