21:52 , 13 հունիս, 2016
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիան նվազագույն հաշվով հաղթել է Չեխիային:
Հանդիպման ընթացքում չեխերի դարպասապահ Պետր Չեխը կատարել է 36 փոխանցում՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով բոլոր թիմակիցներից: 35 փոխանցում է կատարել կիսապաշտպան Վլադիմիր Դարիդան, իսկ եռյակը եզրափակել է պաշտպան Ռոման Գուբնիկը (29):
Իսպանիայի հավաքականում այդ ցուցանիշով առաջատարն է պաշտպան Սերխիո Ռամոսը, ով առաջ է անցել Անդրես Ինյեստայից՝ 93 ու Սերխիո Բուսկետսից՝ 82: